ԵՄ-ն սպառնալիքի տակ Միացյալ Նահանգների հետ առեւտրային բանակցություններ չի վարի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` եվրոպական երկրների համար պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը եւս մեկ ամսով հետաձգելու Վաշինգթոնի որոշումից հետո, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ «Եվրոպայի բացառումը այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ նախատեսվում է մաքսատուրքեր սահմանել, պետք է  անպայման եւ մշտական լինի»: Նա նշել է, որ դաշնակիցների միջեւ նման բան չպետք է լինի: «Մենք շարունակելու ենք բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, բայց կհրաժարվենք սպառնալիքի տակ բանակցություններ վարելուց», - ասել է Յունկերը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեր սահմանել՝ 25 եւ 10 տոկոս համապատասխանաբար: ԱՄՆ-ն որոշել է մինչ մայսիսի 1-ը, քանի դեռ բանակցություններ են ընթանում, մաքսատուրքեր չկիրառել ԵՄ երկրների նկատմամբ: