Մալայզիայի ընդդիմության առաջնորդ Մահաթհիրա Մոհամադի դեմ հետաքննություն է սկսվել՝ կապված «կեղծ լուրերի» մասին օրենքի հետ:

Հետաքննությունը սկսվել է մասնավոր օդանավոր սաբոտաժի ակտի մասին քաղաքական գործչի պնդումներից հետո, որով նա պետք է Կուալա Լումպուրից Լանգկավի մեկներ՝ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնելու համար: Գործչի խոսքով՝ օդաչուն ինքնաթիռում խնդիրներ է հայտնաբերել: Սակայն Քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ սաբոտաժ չի եղել, իսկ Մահաթհիրայի հայտարարությունը կեղծիք է, որի նպատակը քաղաքական դիվիդենտներ շահելն է: Իշխանությունները ընդդիմադիր գործչի հայտարարության հետ կապված հետաքննություն են սկսել:

«Կեղծ լուրերի» դեմ պայքարի նոր օրենքը նման հայտարարությունների համար մինչեւ 127.000 դոլարի չափով տուգանք կամ 6 տարվա ազատազրկում է նախատեսում: