ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից կոնգրեսականները որոշել են նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել: Պաշտոնական նամակը 18 հանրապետական է ստորագրել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը:
Նոբելյան հանձնաժողովին հասցեագրված նամակում նշվում է, որ Թրամփն «անդադար աշխատում է Հյուսիսային Կորեայի վրա առավելագույնս ճնշում գործադրելու ուղղությամբ, որպեսզի վերջ դնի սպառազինության (ստեղծման) անօրինական ծրագրերին եւ խաղաղություն բերի տարածաշրջան»:
Նամակը ստորագրողների թվում են Մարկ Մեդոուզը, Մարշա Բլեքբերնը, Մեթ Հեցը, Դայան Բլեքը եւ Սթիվ Քինգը:




























