ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտնել է, թե ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը չի լինի հեռու ապագայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ակնկալում եմ, որ նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը չի լինի հեռու ապագայում: Մենք մշտապես լավ հարաբերություններ կունենանք»,- նշել է նա:

Թրամփը հիշեցրել է, որ հիմա Չինաստանում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը, որը «ձգտում է համաձայնության հասնել առեւտրի հավասար պայմանների հարցում»:

Ինչպես ավելի վաղ ինքը Թրամփն էր պարզաբանել, պատվիրակության աշխատանքի հիմնական նպատակն է ամերիկյան արտահանման եւ ներդրումների ճանապարհին Չինաստանի «խոչընդոտների վերացումը», նաեւ Չինաստանի հետ առեւտրում ԱՄՆ դեֆիցիտի կրճատումը: