ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հասկացրել է, որ Հյուսիսային Կորեայում բանտարկված ամերիկացիների մասին շուտով նորություններ կհայտնվեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտնել է Twitter-ում:

«Նախորդ վարչակազմը երկար ժամանակ փորձել է հասնել Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարից երեք բանտարկյալների ազատմանը, սակայն ապարդյուն: Հետեւեք նորություններին»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Yonhap գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ամերիկացիներին աշխատանքային ճամբարից տեղափոխել են Փհենյանից ոչ հեռու գտնվող հյուրանոց:

Բանտարկված ամերիկացիներին մեղադրում էին լրտեսության եւ Հյուսիսային Կորեայի դեմ «թշնամական գործունեության» մեջ: