Այսօր վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ այսօր կներկայացնեն իմ թեկնածությունը, ինչքան տեղյակ եմ՝ արդեն անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվել են»,- ասաց նա:
NEWS.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին մեկ օրվա մեջ փոխել դիրքորոշումը եւ հայտարարել, որ կողմ կքվեարկեն մեկ երրորդի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք շահագրգիռ էին, որ այս իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, եւ ինքն ուրախ է, որ այդ ըմբռնումն ի վերջո կոնկրետ արտահայտում պիտի ստանա:
Նա նշեց, որ հանդիպումներ կունենան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ կքննարկեն ստեղծված իրավիճակը: Փաշինյանն այսօր ծրագրում է նաեւ հանդիպել նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:




























