Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ԸՆի հետ հանդիպմանը հայտարարել է Պեկինի պատրաստակամության մասին քննարկել Հյուսիսային Կորեայի տնտեսության մեջ նախատեսվող փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք սատարում ենք այն ձգտումը, որ պատերազմական վիճակը, որում գտնվում է Կորեական թերակղզին, դադարեցվի»,–նշել է չին դիվանագետը։

Վան Իի խոսքով՝ Պեկինը ուշադրություն է դարձնում Փհենյանի անհանգստությանը միջուկային զինաթափման գործընթացում Հյուսիսային Կորեայի անվտանգության ապահովման հետ կապված եւ պատրաստ է այդ հարցով երկխոսության խորացմանը։

Իր հերթին Կիմ Չեն Ընը բանակցությունների ժամանակ հայտարարել է ապամիջուկայնացման խիստ ձգտման մասին։ «Հյուսիսային Կորեան  ձգտում է միավորել Չինաստանի հետ ջանքերը, հանուն նրա, որ հյուսիսկորեական–չինական բարեկամական հարաբերությունները փոխգործակցության նոր մակարդակի անցնեն»,–նշել  նա։