ԱՄՆ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանի իշխանություններին Ջիբութի ռազմակայանի մոտ լազերների օգտագործման կապակցությամբ, որոնք ուղղվել էին  օդանավերին եւ ամերիկյան երկու օդաչուների մոտ աննշան վնասվածքներ էին առաջացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վստահ է, որ չինական կողմը պատասխանատվություն է կրում լազերների օգտագործման համար: Նա նշել է, որ միջադեպերը լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ռազմական օդուժի օդաչուների համար, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն Չինաստանին խնդրել է հետաքննել դեպքերը:

Պենտագոնը պնդում է, որ օդաչուների ցուցմունքների համաձայն երեք դեպքերում լազերները ռազմական դասի էին եւ ուղղվել էին հարեւան չինական ռազմակայանից: