Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի եւ ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: