Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ երկրում արտադրվել եւ պահվել է «Նովիչոկ» խմբի նյարդային թույնը, որով մարտի սկզբին Սոլսբերիում ենթադրաբար թունավորվել են ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը:

Նրա խոսքով՝ Չեխիայի հակահետախուզության տվյալների համաձայն նյարդային թույնը քիչ քանակությամբ է արտադրվել եւ անցյալ տարի ոչնչացվել է, հաղորդում է AP-ն: Նա նշել է, որ  չեխական հակահետախուզության գործակալության զեկույցը նյարդային թույնը նույնականացնում է ոչ թե որպես «Նովիչոկ», այլ A230: Բայց Զեմանը կարծում է, որ դա հենց «Նովիչոկ» է: