«Իրավունք» թերթը գրում է. «հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններն իրենց ողջ հմայքով չշրջանցեցին նաեւ ՀՅԴ-ականներին: Նախ՝ նրանք հայտարարեցին իշխող ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիոն կառավարումը դադարեցնելու մասին, ապա ՀՅԴ-ական երեք նախարարները եւ երկու մարզպետները հրաժարականի դիմում ներկայացրին:
Սակայն զարմանալիորեն մինչեւ այսօր շարունակում է պաշտոնավարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում հայտնվել է ՀՅԴ-ի առաջարկով, իսկ մինչ այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող ընտրատարածքում Դաշնակցության վարկանիշային թեկնածուներից մեկը:
Իսկ թե ինչու մինչեւ այսօր հանուն ընկերվարական ՀՅԴ-ի ազատման դիմում չի ներկայացրել, չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























