ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին  չի խնդրել Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականների թվի կրճատումը քննարկելու մասին: Այս մասին հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարվերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Times-ը, աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր քննարկումների մասին, որոնք Թրամփն անցկացրել է Հարավային Կորեայում տեղակայված ամերիկացի զինվորականների թվի կրճատման նպատակով: