Թուրքիան երբեք չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու գաղափարից, չնայած համապատասխան արձագանքի բացակայությանը ԵՄ-ի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

«Անկարան պահպանում է հանձնառությունը Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, չնայած չի հանդիպում նման արձագանքի ԵՄ կողմից»,-նշել է նա։

Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիան քայլ քայլի հետեւից վերածվում է տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը, իսկ ապագայում կդառնա աշխարհի խոշորագույն դերակատարներից։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները կարեւոր փուլ կդառնան Թուրքիայի համար։ Նախագահը հավելել է, որ նոր նախագահական համակարգով Թուրքիան հաջողությամբ կհասնի մինչեւ 2023, 2053, 2071 թվականների համար հայտարարված նպատակներին։