Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 1,01 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,40 դոլարի:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 1,23 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 69,86 դոլար: