ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է «Be Best» ընկերության ստեղծման մասին, որն ուղղված է երեխաների աջակցությանը, հայտնում է Associated Press-ը:

«Որպես մայր եւ առաջին տիկին՝ ինձ մտահոգում է, որ այսօրվա արագ զարգացող եւ ամենուր փոխկապակցված աշխարհում երեխաները կարող են առավել պակաս պատրաստված լինել իրենց զգացումների արտահայտմանը կամ վերահսկմանը, եւ հաճախ դիմում են վարքի ապակառուցողական կամ կախված ձեւերի, ինչպիսին է թունավորումը, թմրամոլությունը կամ նույնիսկ ինքնասպանությունը»,- ասել է Մելանյան ընկերության բացման արարողության ժամանակ:

Ընկերությունն ուղղված է երեխաների սոցիալական բարեկեցության ապահովմանը, նրանց վրա սոցցանցերի ազդեցության հետազոտմանը եւ այլ խնդիրներին: