Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017 թվականին կազմել է 25․2 տոկոս ինչը վերջին  6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում արտահանման աճի կեսից ավելին ապահովել է մշակող արդյունաբերությունը՝  նպաստումը կազմել է 12,7 տոկոսային կետ:

Ապրանքների արտահանում, տարեկան

աճ, տոկոս

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է ապրանքների արտահանման ծավալի զգալի աճ՝ 34,4 տոկոսի չափով, ընդ որում  Ավելին, 2018 թվականի առաջին եռամսյակի ապրանքների արտահանման աճի մեծ մասը (60 տոկոսից ավել) ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ նպաստումը կազմել է 20,8 տոկոսային կետ։  Այսպիսով, 2018 թվականի արտահանման աճի հիմնական մղող ուժը հանդիսացել է մշակող արդյունաբերությունը։

Ապրանքների արտահանում, եռամսյակային

աճ, տոկոս (առաջին եռամսյակ)

2017-ին ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճն էլ կազմել է 19.7 տոկոս: Իսկ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը հասել է երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Այսպիսով, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ։

Ապրանքների եւ ծառայություններ արտահանում/ՀՆԱ, տոկոս

Զբոսաշրջությունը, որը ապահովում է ծառայությունների զգալի մասնաբաժինը նույնպես աճել է։ 2017 թվականին զգալի աճ է գրանցել զբոսաշրջային այցելությունների թիվը՝ կազմելով 1,5 մլն մարդ, ինչը գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 18,7 տոկոսով։

Զբոսաշրջային այցելություններ,

մլն մարդ եւ աճ (տարեկան)

Զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում շարունակել է աճել՝ շուրջ 16,1%-ով ։

2018 թվական, առաջին եռամսյակ