Մալայզիայի խորհրդարանական ընտրություններում վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթանակ են տարել ընդդիմադիրները, փոխանցում է DW–ն։ Երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը խոստովանել է իր պարտությունը։

«Հույսի դաշինք» անունը կրող 5 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան սահմանադրական միապետության Ներկայացուցիչների պալատում 222 տեղերից ստացել է 113–ը։ Կոալիցիայի առաջնորդը 92-ամյա Մահաթհիր Մոհամադն է, որը 1981-2003թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Մինչեւ ընտրությունները նա հայտարարել է, որ մտադիր չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Իշխող «Ազգային ճակատ» դաշինքը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում երկրի անկախանալուց ի վեր (1957թ.) եւ ստացել է ընդամենը 79 տեղ խորհրդարանում։