«Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա» ընկերության Երեւան-Մոսկվա թիվ 0512 չվերթի հաշվառումը մոտ 1 ժամ 20 րոպե հետաձգվել է՝ ընկերության՝ «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գեւորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով, խնդիրն արդեն հարթվել է եւ ժամը 12:50-ի դրությամբ, չվերթի հաշվառումն սկսվել է: