Թափառող շունը հարձակվել է Թբիլիսիում և կծել Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանիին։ Միջադեպի մասին, հղում անելով ականատեսներին, հայտնում է Front News-ը։
Նրանց պատմելով՝ դեսպանը փորձել է պաշտպանվել շներից, ընկել է և կոտրել ոտքը։ Տեղի բնակիչները նրան առաջին օգնություն են ցուցաբերել և շտապօգնություն կանչել, հաղորդում է «Новости Грузия»-ն։





























