Հոկտեմբերի 16-17-ը, արդեն երրորդ տարին անընդմենջ, կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ Mining Armenia Forum 2026-ը։ Տարեցտարի ընդլայնվող ֆորումն այս տարի կհամախմբի ավելի քան 350 մասնակցի։ Երկու օր շարունակ ոլորտի առաջատար մասնագետները, շահագրգիռ կողմերն ու կազմակերպությունները պանելային քննարկումների ձևաչափով կանդրադառնան արդիական մարտահրավերներին, կծավալեն մասնագիտական երկխոսություն և կնախանշեն հնարավոր լուծումները։

Mining Armenia Forum 2026-ը կրկին կհյուրընկալի ոլորտային և փոխկապակցված գերատեսչությունների ղեկավարների, միջազգային փորձագետների և հեղինակավոր մասնագետների։ Միջոցառումը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։