Ուկրաինայում ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա միայն մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Ընտրություններ անցկացնել չի կարելի։ Եվ, որքանով ես եմ հասկանում, նախագահ [Ուկրաինայի՝ Վլադիմիր] Զելենսկին նույնպես հայտարարել է, որ կրակի դադարեցման դեպքում ինքը պատրաստ է ընտրություններ անցկացնել», — Կալասի խոսքերն է մեջբերում «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
Կալասը նաև ընդգծել է, որ միջազգային գործընկերները, իր կարծիքով, պետք է ջանքերն ուղղեն հակամարտության դադարեցմանը։





























