ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում անմիջապես դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները»՝ Մերձավոր Արեւելքում «նոր հրդեհից» խուսափելու համար: Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը խորը մտահոգությամբ հետեւել է Սիրիայում իսրայելականա դիրքերի ուղղությամբ հրթիռային հարվածների, ինչպես նաեւ Սիրիայի ուղղությամբ մայիսի 6-ին տեղի ունեցած գնդակոծմանը: Նա երկու կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել զինված գործողությունները:
Վկայակոչելով Հոլանի բարձունքների տարածքում տեղակայված ՄԱԿ-ի ուժերի զեկույցները՝ ՄԱԿ-ի ղեկավարը երկու կողմերին հորդորել է առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ հետեւել խախտման մասին Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորություններին: Նա նշել է, որ այսօր իրավիճակը մասամբ կայունացել է, սակայն ընդգծել է «նոր բախումից խուսափելու անհրաժեշտությունը տարածաշրջանում, որն առանց այդ էլ ողողված է դաժան հակամարտություններով, որ հանգեցնում են քաղաքացիական անձանց տառապանքներին»: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի՝ զսպմանը հետեւող Ուժերը կապի մեջ են Սիրիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների հետ:





























