ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ մի շարք ՀՀԿ-ական պատգամվորներ այսօր՝ մայիսի 12-ին, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ երկրապահի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու (ֆոտոռեպորտաժ):
Նրանք հարգանքի տուրք մատուղցեցին իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին եւ հեռացան:
Նշենք, որ Երկրապահի օրն ամեն տարի մայիսի 8-ին էր նշվում, սակայն այս տարի վարչապետի ընտրության հետ կապված հիմնական միջոցառումը տեղափոխվել էր մայիսի 12-ին:
Նշենք, որ «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993թ. հուլիսին:





























