Նոր նախարարների մեծ մասին չգիտեմ՝ ովքեր են, երբ կբերեն Ազգային ժողով, կնայենք, տեսնենք՝ ովքեր են, կմտածենք՝ ինչ խոսենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամներին:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ նոր նշանակված նախարարների մեծ մասը բանակում չեի ծառայել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Հլը ես չգիտեմ: Դավիթին (նկատի ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին-խմբ) ես գիտեմ: Մեծ մասին չգիտեմ՝ ովքեր են, երբ կբերեն Ազգային ժողով, կնայենք, տեսնենք՝ ովքեր են, կմտածենք՝ ինչ խոսենք»:





























