Աշոցքի շրջանի 11 գյուղեր այսօր՝ մայիսի 12-ին, 4 ժամով փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել կաթի մթերման գինը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազանչի համայնքի ղեկավար Լուսինե Սիմոնյանը:

«Կաթի գինը 190 դրամից 150 դրամ են դարձրել, էն էլ այն ժամանկ, երբ կաթը շատ է, գյւողացին մի-փոքր պետք է օգտվի, իսկ ձմեռը բարձրացնում են գինը, երբ կաթ չկա, շատ քիչ է:  Գյուղացին շատ-շատ է տուժում, էլ չգիտի ինչ անի, այդ պատճառով էլ նման քայլի է դիմում»,-ասաց նա:

Նշենք, որ  գյուղացիները պահանջել են, որ  իրենց հետ հանդիպի որեւէ պաշտոնայ, ով իրավասու է իրենց սպառիչ պատասխան տալ, սակայն նրանց հետ հանդիպման ոչ մեկ չի եկել: Գյուղացիները հայտարարել են,  որ վաղը նորից ճանապարհ կփակեն, մինչեւ իրենց հարցը չլուծվի: