Ռուսաստանն ապատեղեկատվության, կիբերհարձակման եւ լրտեսության ավելի ավանդական միջոցներով ակտիվորեն փորձում է խաթարել այլ երկրների ժողովրդավարությունը: Նման եզրակացության են հանգել Եվրոպայի հետախուզական ծառայությունների ղեկավարները, փոխանցում է AP-ն:
Գերմանիայի եւ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչները Մոսկվան Եվրոպայի համար հիբրիդային սպառնալիքների հիմնական աղբյուր են անվանել՝ որպես փաստ նշելով ընտրությունների մանիպուլացումը, գաղտնի տվյալներ գողանալը, Չերնոգորիայում «հեղաշրջման» կազմակերպումը, ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը Մեծ Բրիտանիայում:
«Չնայած ողջ հարգանքին ռուս ժողովրդի նկատմամբ՝ մենք պետք է պատասխանատվության ենթարկենք եւ պատժենք Կրեմլին միջազգային նորմերի կոպիտ խախտումների համար»,- հայտարարել է MI5 բրիտանական հետախուզական գործակալության ղեկավար Էնդրյու Փարքերը: Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին, որ Սկրիպալների թունավորման համար՝ նշելով, որ չնայած Ռուսաստանի կողմից տարածված «անհեթեթությանը», ամեն ինչ «ակնհայտ է»:
Եվրոպայի հետախուզական ծառայության ղեկավարները խիստ քննադատություն են հնչեցրել Ռուսաստանի հասցեին

Հասանելի է
русскийԹեմա




























