Հայաստանում քաղաքացիների իրավունքների խախտումների ցուցանիշով չեմպիոնների տիտղոսի են արժանացել 2 ընկերություն ու 2 պետական կառույց։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայ տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ տվյալ առաջնությունում առաջին «պատվավոր» տեղը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանը, երկրորդը՝ «Վեոլա Ջուր» ընկերությունը, երրորդ տեղը հատկացվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, իսկ չորրորդը՝ «Ռոսգոսստախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը։
«Ներկա իրողության մեջ մենք բախվում ենք մեր քաղաքացիների իրավունքների համատարած խախտումների։ Պետական կառույցների հետ ցանկացած շփման ժամանակ քաղաքացիների իրավունքները խախտվում են, ընդ որում խախտումները լինում են ցանկացած բովանդակության ու բնույթի»,- նշել է իրավապաշտպանը։ Իր կողմից ղեկավարվող կենտրոնի արխիվը Արթուր Աթոյանը կատակով անվանում է իրավախախտումների բացահայտման սուպերմարկետ, որտեղ ներկայացված է իրավախախտումների, սեփական երկրի քաղաքացիներին իրավունքներից զրկելու օրինակների ու փաստերի ամբողջ ընտրանին։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտումների մասով փաստաթղթերի տարեկան շրջանառության քաշը կազմում է 35 կգ։ Հայաստանի նման փոքր ու հիասքանչ երկրի համար դա չափազանց վատ ցուցանիշ է»,- նշել է ՀԿ-ի ղեկավարը։ Աթոյանը նշել է, որ այդ չարիքի հետ պայքարը ծանր բեռ է դառնալու նոր իշխանությունների համար, դրա համար էլ հասարակայնությունը պետք է աջակցի նրանց իրավախախտումների բացահայտման հարցում։
Ովքե՞ր են Հայաստանի չեմպիոնները քաղաքացիների իրավունքների խախտումների ոլորտում

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























