Նյու Յորքում ուղեւորատար երկու ավտոբուսների բախման հետեւանքով առնվազն 32 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել է քաղաքի հրշեջ ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նյու Յորքի հրշեջ ծառայությունը Լինքոլնի թունելում ուղեւորատար երկու ավտոբուսների մասնակցությամբ վթարի վայրում է: 32 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- Twitter-ում հաղորդել է ծառայությունը:

Լրատվամիջոցները, սակայն, հաղորդում են 34 տուժածի մասին: Ըստ մամուլի՝ դեպքը տեղի է ունեցել թունելում: Ավտոբուսներից մեկում 25 ուղեւոր է եղել, մյուսում՝ 37: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: