ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Թեխասի Սանտա Ֆե քաղաքի դպրոցներից մեկում կազմակերպված հրաձգությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հրաձգություն Թեխասի դպրոցում: Առաջին լուրերը վատն են: Աստված պահպահի բոլորին»,- գրել է նա:

Տեղական KHOU-11 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրաձգության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Ավելի վաղ Houston Chronicle-ը հաղորդել էր, որ, նախնական տվյալներով, դպրոցում կրակ է բացել աշակերտներից մեկը. նա ձերբակալված է: Նրա արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Սանտա Ֆեի դպրոցում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շուրջ 1400 երեխա է սովորում: