Կուբայում կործանվել է Cubana de Aviacion ավիաընկերությանը պատկանող Boeing 737-ը. օդանավում հարյուր ուղեւոր է եղել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Telemundo հեռուստաալիքը:

Օդանավը Հավանայից Օլգին էր ուղեւորվում: Այն կործանվել է Հավանայի օդանավակայանից չվերթի մեկնարկից մի քանի րոպե անց: