Հավանայի հիվանդանոցում տուժածներից մեկը այրվածքներից մահացել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Calixto Garcia հիվանդանոցի աշխատակցի հայտարարությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ ողջ մնացածներից եւս երկուսը ծանր վիճակում են:

Cubadebate պորտալի տվյալներով՝ Boeing 737-200-ը  Cubana de Aviación ընկերությունը վարձակալել էր Մեքսիկայի Damojh ավիաընկերությունից: Ինքնաթիռը կատարում էր DMJ 0972 Հավանա-Օլգին չվերթը (կղզու արեւելք): Թռիչքից հետո օդանավն ընկել է Խոսե Մարտի օդանավակայանի եւ Հավանայի մոտակա Սանտյագո դե լաս Վեգասի միջեւ գտնվող գյուղատնտեսական դաշտերում՝ օդանավակայանի առաջին տերմինալի մոտ:  Պորտալի համաձայն՝ ինքնաթիռում եղել է 104 ուղեւոր: