Կուբայում վթարի ենթարկված Boeing-737 ինքնաթիռում 105 մարդ է եղել, նրանք բոլորը օտարերկրացիներ են, հաղորդում է Կուբայի Granma հրատարակությունը:
Ուղեւորների թվում նաեւ հինգ երեխա է եղել, որոնցից մեկը մոտ երկու տարեկան է:
Cubadebate պորտալի տվյալներով՝ Boeing 737-200-ը Cubana de Aviación ընկերությունը վարձակալել էր Մեքսիկայի Damojh ավիաընկերությունից:
Ինքնաթիռը կատարում էր DMJ 0972 Հավանա-Օլգին չվերթը (կղզու արեւելք): Թռիչքից հետո օդանավն ընկել է Խոսե Մարտի օդանավակայանի եւ Հավանայի մոտակա Սանտյագո դե լաս Վեգասի միջեւ գտնվող գյուղատնտեսական դաշտերում՝ օդանավակայանի առաջին տերմինալի մոտ:
Ճանապարհորդներին նախազգուշացրել են խարդախության նոր տեսակի մասին





























