Կուբայում Boeing-737 ինքնաթիռի վթարից հետո Հավանայի հոսպիտալում երեք կին ծանր վիճակում է գտնվում, հաղորդում է Cuba TV-ն՝ վկայակոչելով  Calixto García հոսպիտալի տնօրեն Կառլոս Մարտինեսին:

Ողջ մնացած չորրորդ մարդը հոսպիտալ տեղափոխվելուց քիչ հետո մահացել է: Տուժողները տարբեր վնասվածքներ եւ կոտրվածքներ ունեն:

Cubadebate պորտալի տվյալներով՝ Boeing 737-200-ը  Cubana de Aviación ընկերությունը վարձակալել էր Մեքսիկայի Damojh ավիաընկերությունից: