Նախօրեին Հավանայի մոտակայքում թռիչքից մի քանի րոպե անց կործանված օդանավը փորձել է օդանավակայան վերադառնալ ու դիպել է էլեկտրամատակարարման գծին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Granma թերթը ու ականատեսներին ։

Նրանց խոսքով՝ օդանավը շրջել է ուղղությունը, որպեսզի օդանավակայան վերադառնա ու դիպել է էլեկտրալարին։

Թերթը նաեւ գրում է , որ գրեթե բոլոր ուղեւորները Կուբայի քաղաքացի են եղել։ Միայն հինգ օտարերկրացի ուղեւոր է եղել, իսկ անձնակազմի բոլոր անդամները մեքսիկացի են եղել։

Փրկարարների առաջին թիմերը դեպքի վայր էին ժամանել օդանավի ընկնելուց 12 րոպե հետո։ Մոտ երկու ժամ հետո Հավանայում հորդառատ անձրեւ է սկսվել, ինչը դժվարացրել է փրկարարների աշխատանքը։