Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արժանացել է հանրության սուլոցներին կոպիտ սխալի համար. գտնվելով Էլզասում՝ նա ֆրանսիական այդ տարածքը վերագրել է Գերմանիային:

Սարկոզին ելույթ էր ունենում Տրյուխտերշայմ քաղաքում, որը մոտ 20 կմ հեռու է գերմանական սահմանից: Ֆրանսիայի նախագահը փորձել է բացատրել, որ կարող է ընդունել անազնիվ մրցակցությունը Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ, բայց ոչ Ֆրանսիայի եւ Գերմանիայի: «Ես դա չեմ ասում նրա համար, որ գտնվում եմ Գերմանիայում»,- ասել է Սարկոզին եւ փորձել ուղղել ինքն իրեն. «Այսինքն, Էլզասում»:

Հանրությունն անմիջապես սուլել է ելույթ ունեցողին: Նա ինքն էլ շփոթվել է իր ասածից եւ վեր պարզել ձեռքերը՝ ընդունելով, որ «հանձնվում է»:

Էլզասը Գերմանիայի մաս է դարձել ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում 1871թ.: Վերսալյան պայմանագրով այն վերադարձվել է Ֆրանսիային: