Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու է ժամանելու փետրվարի սկզբին: Այդ մասին գրում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները:
Իր հերթին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ջ. Ռիկարդոնեն Անկարա է ժամանել այսօր՝ հունվարի 20-ին:
Նշենք, որ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է: Նա գրեթե 22 տարի դիվանագիտական ծառայության մեջ է: Դեկտեմբերի 30-ին նախագահ Բարաք Օբաման շրջանցելով Սենատը նշանակել է Ռիկարդոնեին եւ Բրայզային: Նրա նշանակմանը դեմ էր ԱՄՆ հայկական լոբբին:





























