2011 թ. պետական բյուջեից վճարվող նպաստների չափը փոփոխության չի ենթարկվի։ Այդ մասին այսօր՝ հունվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար Արթուր Գրիգորյանը։
Նախարարն իր դիրքորոշումը պայմանավորեց նրանով, որ 2010 թ. մայիսի 1-ից ընտանեկան նպաստների բազային չափն արդեն իսկ բարձրացվել են 3,5 հազ. դրամով (մոտ 9,7 դոլար):
Նշենք, որ ընտանեկան նպաստի բազային չափը ներկայում 13,5 հազ. դրամ է (մոտ 37 դոլար)։ Նպաստառու են հանդիսանում մոտ 105 հազ. ընտանիքներ՝ 26,8 հազ. դրամ (մոտ 75 դոլար) միջին նպաստով։
Անփոփոխ կմնան նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը 50 հազար դրամ է (մոտ 140 դոլար), իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ (մոտ 1200 դոլար):
Սահմանված է նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 հազ. դրամ (50 դոլար):





























