Եթե չկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայաստանյան այցի օրակարգը, նշանակում է լուրջ զրույց է լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները լի են նրբություններով, որոնք այդ հարաբերությունները դարձնում են բավական նրբանկատ:

«Կովկասում երբեմն հարեւաններն ավելի մոտ են լինում, քան ազգականները: Դա լիովին վերաբերում է մեզ, քանի որ մենք պատմական հարեւաններ ենք, եղաբայրական ժողովուրդներ ենք: Ուղղակի շատ բան ենք միասին հաղթահարել», - նշեց Ռոնդելին:

Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման բարձ սակագների հարցի վերաբերյալ Ռոնդելին նշեց, որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են քաղաքական, առեւտրային, տնտեսական, անվտանգության ոլորտի բազմաթիվ ցավոտ հարցեր:

«Կարծում եմ` եթե բարձրացվի սակագների խնդիրը, որոշակի լուծում կգտնվի»,- ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավարը: