Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձեւով միացել է ռուսական զորքերը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դուրս բերելու Վրաստանի պահանջին:
Հատուկ բրիֆինգում Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն նշել է, որ ԵԽԽՎ-ն նաեւ իր աջակցությունն է հայտնել պաշտոնական Թբիլիսիի պահանջներին` երկու տարածքներում էլ դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումը վրացական բնակչության դեմ եւ սկսել ստեղծել փախստականաների անվտանգ վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ, գրում է Utro.ru-ն:





























