Հետաձգվել են Ամերիկայի եւ Ադրբեջանի միջեւ հերթական ամենամյա անվտանգության խորհրդատվությունները, որոնք պետք է անցկացվեին փետրվարի 7-ին՝ Բաքվում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովի հաղորդմամբ, խորհրդատվությունների նոր ամսաթիվը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով: