Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Պ.-ն եւ հայտնել, որ ժամը 18.50-ի սահմաններում իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գերցենի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-50 տարեկան մի կնոջ եւ նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 46-ամյա Սահականուշ Ադամյանն է, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:




























