Միջազգային փաստաթղթերում չկա «քաղբանտարկյալ» եզրույթը, բայց մարտի 1-ի գործով դատավարությունների հարցում քաղաքական աստառ եղել է: Այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:

«Կարծում եմ, որ այդ մարդիկ չպետք է լինեն բանտերում, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է քաղաքական նկատառումներ: Ես չեմ օգտագործում քաղբանտարկյալ եզրը, քանի որ մարդու իրավունքների միջազգային ակտերում այդ եզրին հղում չի արվում»,- ընդգծեց Համարբերգն ու հավելեց. «Պարտադիր է, որ բոլոր մեղադրյալների նկատմամբ իրականացվի արդար դատաքննություն, իսկ այս պարագայում՝ դատավարությունների իրականացումը վկայում է, որ արդարադատություն ապահովելու հարցում եղել են հիմնախնդիրներ: Օրենքի հավասարության սկզբունքը նույնպես չի պահպանվել; Ես խնդիր  ունեմ նրա հետ, որ այս մարդիկ ազատազրկվել են»:

Ընդ որում, իր այս խոսքը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակարարն անվանեց մինի դասախասություն՝ քաղբանտարկյալ եզրույթի մասին: