Թբիլիսի է ժամանել հողագործների տրանսվաալյան միության գլխավոր մենեջեր Բենի Վան Զիլը, որպեսզի Վրաստանի սփյուռքի նախարարության հետ քննարկի կոնկրետ առաջարկների թեման։

Վրաստանում  արդեն կես տարի է լուրեր են պտտվում, որ այդ երկրի իշխանությունների հրավերով Վրաստանում կհրավիրվեն  40 հազար բուրեր (ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչներ, որոնք գաղթել են Նիդերլանդներից)։ Աֆրիկացիների հետ բանակցութուննները վարում է սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայան։ Իշխանությունները կարծում են, որ եթե բուրերը ստեղծեն 100 ֆերմաներ, դա կարող է լավացնել վրացական գյուղատնտեսության վիճակը, գրում է «Նովոստի Գրուզիան»։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սահակաշվիլիի մտահղացմամբ, հարավաֆրիկացի գաստարբայթերները պետք է լավացնեն երկրի գյուղատնտեսության վիճակը։ Չնայած նրան, որ Վրաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված է բնակչության 55 տոկոսը՝ 2,5 մլն մարդ, արտադրողականությունն, այնուամենայնիվ, կազմում է 1,6 մլրդ դոլար։ ՀԱՀ-ում դաշտերում աշխատում է բնակչության «ընդամենը» 9 տոկոսը՝ 4,4 մլն մարդ, ովքեր հայրենիքի համար վաստակում են 15 մլրդ դոլար։