Եվրոպական միությունը եւ Չինաստանը հնարավորինս ամեն ինչ կանեն Իրանի միջուկային համաձայնագրին աջակցելու համար, հաղորդում է ABCNews-ը:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ «Պեկինը անպայման կաջակցի այդ համաձայնությանը»: ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հետ ասուլիսում նա հիշեցրել է, որ համաձայնագիրը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից, եւ բոլոր կողմերը պարտավոր են այն իրականացնել:

Մոգերինին բարձր է գնահատել Չինաստանի դիրքորոշումը, նշելով, որ Չինաստանը, ԵՄ-ն եւ մյուս գործընկերները համաձայնագրի պահպանության համար աշխատում են «ամբողջական կոորդինացմամբ» :

Նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: