Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ է արել վարչապետը:

Նշենք, որ այսօր մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես, թանկացել էր մսամթերքը։