ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ի վերջո հնարավոր կլինի Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում դրական արդյունքի հասնել: Այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կորեայի դեսպանորդ Կիմ Են Չոլի հետ հանդիպումից հետո, որը նրան փոխանցել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը:
Տեղեկացնելով, որ Կիմի հետ Սինգապուրում հանդիպումը տեղի կունենա, Թրամփը նշել է, որ «դա սկիզբը կլինի», ենթադրելով, որ ԱՄՆ-ին ժամանակ կպահանջի Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացմանը համոզելու համար: «Կարծում եմ, որ ի վերջո դուք շատ դրական արդյունք կունենաք», - ասել է Թրամփը, ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները կդառնան «գործընթաց»:
Նա խորհուրդ է տվել ԿԺԴՀ-ին չշտապել: «Մենք կարող ենք արագ գնալ, մենք կարող ենք դանդաղ գնալ», - նշել է նա՝ հավելելով, որ կդադարի Փհենյանի հանդեպ առավելագույն ճնշում արտահայտությունն օգտագործել:
Նա նշել է, որ դեռ չի կարդացել Կիմի նամակը: Թեեւ դրանից 10 րոպե առաջ ասել էր, որ դա շատ հաճելի նամակ էր: Որոշակի պահի ես ձեզ ցույց կտամ այն եւ գուցե, դուք շուտով այն կտեսնեք», - լրագրողներին ասել է նա:





























