Բրիտանական իշխանությունները կարգելեն սուպերմարկետներին դրամարկղերի մոտ քաղցրեղեն տեղադրել եւ վնասակար սնունդը «երկուսը մեկի գնով» ակցիայով վաճառել: The Telegraph-ը հաղորդում է, որ ճարպակալման դեմ պայքարում քննարկվում է նաեւ վնասակար սննդի գովազդում մուլտիպլիկացիոն կերպարների օգտագործման հնարավորությունը սահմանափաել:
Մեկ այլ նախաձեռնությամբ, որը դեռ քննարկվում է, նախատեսվում է էներգետիկների վաճառքը միայն 16 տարեկանից բարձր անձանց թույլատրել:
Առողջապահության նախարար Ջերեմի Հանթը, որը օրենսդրության փոփոխությունների հեղինակներից մեկն է, նաեւ առաջարկում է մինչեւ 2020 թվականը արգելել հեռուստատեսությամբ մինչեւ 21:00-ն շաքարավազի կամ աղի բարձր պարունակությամբ սննդի գովազդը:
Մեծ Բրիտանիայում արգելվում է մանկական ծրագրերում վնասակար սնունդ գովազդել, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բրիտանացի երեխաները հեռուստատեսության առջեւ անցկացրած ժամանակի 64 տոկոսում բացի մանկական հաղորդումներից, դիտում են նաեւ այլ ծրագրեր:
Ճարպակալումից տառապող առաջին դասարանցիների թիվը երկրում արդեն երկրոդ տարին անընդմեջ աճում է: 4-5 տարեկան 10 տոկոս երեխաները ավելորդ քաշ ունեն:





























