Կատալոնիայի Կառավարության գործող նախագահ Կիմ Տոռան եւ նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը Twitter-ի իրենց էջերում շնորհավորել են հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ:

«Կատալոնիան ձեզ ցանկանում է ազատություն, խաղաղություն եւ բարգավաճում»,-գրել է Պուչդեմոնը:

Հատկանշական է, որ նրանք շնորհավորանքը գրել են երկու լեզվով՝ անգլերեն եւ հայերեն:

Նրանց է միացել նաեւ Կատալոնիայի կառավարության անդամ Ջոզեֆ Լուիս Ալայը: