Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը շաբաթ օրը հեռախոսազրույցում ընթացքում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իրանի գործողությունների քննարկման ժամանակ ընդգծել են երկու երկրների միջեւ համագործակցության կարեւորությունը՝ Սաուդյան Արաբիան հրթիռային հարձակումներից
պաշտպանելու նպատակով: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Վարչապետն ընդգծել է Մեծ Բրիտանիայի հանձնառությունն Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին` որպես Իրանի կողմից միջուկային զենքի զենքբերման կանխարգելման լավագույն ուղի: Սակայն նրանք համաձայնել են կասեցնել Իրանի ապակայունացնող գործողություններնայդ տարածաշրջանում: Այս թեմայի քննարկման շրջանակներում վարչապետը կարեւորել է իրենց երկրների երկկողմ համագործակցությունը՝ Սաուդյան Արաբիայի՝ բալիստիկ հրթիռային գնդակոծումներից պաշտպանության հարցում»,- նշվում է գրասենյակի ներկայացչի հաղորդագրության մեջ:





























