Անմոռանալի համերգ է կայացել Մադրիդի արքայական օպերային թատրոնում համաշխարհային աստղերի կատարմամբ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի 70-ամյակին:

Ու թեեւ հոբելյարը չի մասնակցել համերգին, սակայն նրա ներկայությունը արքայական օթյակում Իսպանիայի թագուհու կողքին, հադլիճում բարձր մշակույթի հատուկ մթնոլորտ էր ստեղծել:

Համերգից առաջ Իսպանիայի կառավարությունը Դոմինգոյին պարգեւատրել է Իսպանիայի արվեստների շքանշանով, իսկ ընկերները նրա համար անակնկալ  տոնական երեկո էին պատրաստել:

Համերգի ավարտին դիմելով ներկաներին, Դոմինգոն ասել է. «70 տարեկանում լինել օպերայի բեմում դա արդեն մեծ պատիվ է ինձ համար, բայց ես դեմ չեմ լինի, եթե ճակատագիրը ինձ մի քանի աշխատանքային տարի էլ նվիրի: Բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մեկ օր ավելի չեմ երգի, երբ չկարողանամ երգել եւ ոչ մի օր պակաս, որքան կարող եմ»:
Երգչի կարիերայից բացի, Պլասիդո Դոմինգոն հայտնի է որպես Վաշինգթոնի եւ Լոս Անջելեսի օպերային թատրոնների դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար: